կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
«Մեկ ժամ անդադար մանր կարկուտ էր տեղում»․ Չլդրան գյուղում կարկուտը վնասել է բերքի կեսը

«Մեկ ժամ անդադար մանր կարկուտ էր տեղում»․ Չլդրան գյուղում կարկուտը վնասել է բերքի կեսը

Արցախի Հանրապետության Չլդրան գյուղում ապրիլի 30-ի երեկոյան տեղացած կարկուտը ոչնչացրել է բանջարաբոստանային մշակաբույսերի կեսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Աշոտ Ղուլյանը։

«Մեծ վնաս է կրել նաեւ ցորենը եւ տանձենիները, խնձորենիները եւ սալորենիները։ Մոտ մեկ ժամ անդադար մանր կարկուտ է տեղացել, նման կարկուտ երկար տարիներ չէր գրանցվել մեզ մոտ»,- նշեց նա։

Ղուլյանի խոսքով՝ կարկուտը տների տանիքները եւ ավտոմեքենաները չի վնասել։ Գյուղում հակակարկտային կայան չի գործում, դրա համար էլ վնասները մեծ են եղել։

«Կայանների համար առաջնահերթությունը տրվում է սահմանամերձ գյուղերին։ Մասնագետներն այժմ գնահատում են վնասները, կհասկանանք՝ փոխհատուցումն ինչպես կլինի։ Մոտ 100 ընտանիքի վնաս է կրել»,- նշեց նա։

 processed-0d53de26-9661-4a33-9175-c211209f914b_NJQ5dKIj.jpeg (46 KB)

  • Կիսվել: