Մեկ օրվա ընթացքում Ասկերանի շրջանում փակվել է մեկ ժամանակավոր դիտակետ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
՛՛Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման պատճառով մեկ օրվա ընթացքում Ասկերանի շրջանում փակվել է մեկ ժամանակավոր դիտակետ:
Ընդհանուր առմամբ, 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների ութ դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ է փակվել:
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի էլեկտրա և գազամատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: