ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի Մարտունի փողոցում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքի շինաշխատանքները

Ստեփանակերտի Մարտունի փողոցում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքի շինաշխատանքները

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի 45 հասցեում մեկնարկել են հինգհարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` ԱՀ կառավարության միջոցներով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քառ/մ։ Բազմաբնակարան բնակելի շենքը կունենա 23՝ մեկ սենյականոց` 2 , երկու սենյականոց` 5 , երեք սենյականոց` 14 , չորս սենյականոց` 2 բնակարաններով։ Բնակարանների քանակը և մակերեսը նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի։ Դրանց մի մասը նախատեսվում է տրամադրել նույն տարածքում գտնված, նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին։ Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսը և սենյակների քանակը հաստատված է քաղաքապետարանի կողմից։ Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։ Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Հաբանդ» ՍՊ ընկերությունը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բազմաբնակարան բնակելի շենքի նախագիծը մշակվել է «ԱՐԽ-ԶՈՆ» ՍՊԸ-ի կողմից», - մանրամասնեց մեր զրուցակիցը։

  • Կիսվել: