չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարտունի և Գիշի համայնքներում ՏԻՄ ընտրություններ կկազմակերպվեն

Մարտունի և Գիշի համայնքներում ՏԻՄ ընտրություններ կկազմակերպվեն

2021 թվականի դեկտեմբերի 10-ին կկայանան Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքների ղեկավարների նոր հերթական ընտրությունները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Բնութագրությունը հասանալի չէկենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը նշեց, որ նախատեսված նոր հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ ընտրական օրենսգրքի պահանջների: «Շահագրգիռ բոլոր մարմինները, որոնք ուղղակի և անուղղակի մասնակցում են ընտրական գործընթացին, ըստ ամենայնի, տեղեկացված են : Բոլոր հիմնական միջոցառումները կիրականացվեն ըստ ժամանակացույցի, հաստատված կարգով և օրինականության սահմաններում:
 
Օրերս կայացել էր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ԿԸՀ 7 անդամներ: Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի և Գիշի համայնքների ղեկավարների նոր հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում: Նախապես ծանոթանալով նիստի օրակարգում ընդգրկված հարցին՝ հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը», - նշեց Ս. Ավետիսյանը:
 
Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունների ողջ ընթացքին վերաբերող տեղեկություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

  • Կիսվել: