երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ինչխես նշվում է՝ տուժածներ չկան։

Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այդ փաստով հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։

Բացի այդ, ՌԴ խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ:

՛՛Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։

Խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք։

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2507,7 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և ապամոնտաժվել է 26762 պայթուցիկ առարկա՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: