կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում, հայկական և ադրբեջանական կողմերից կան զոհեր և վիրավորներ. ՌԴ ՊՆ

Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում, հայկական և ադրբեջանական կողմերից կան զոհեր և վիրավորներ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի հինգ խախտում, որոնց հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերից կան զոհեր և վիրավորներ: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ տվյալ փաստերի վերաբերյալ վարույթներ է անցկացնում:

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2545,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: