Մարսելի երկու վարչական շրջաններ պատրաստ են ճանաչել ԼՂ անկախությունը. Բուայե
Մարսել քաղաքի 11-րդ և 12-րդ վարչական շրջանները պատրաստակամություն են հայտնել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։
՛՛Նախաձեռնության հեղինակներն են շրջանների ղեկավար Սիլվեն Սումետրը և պատգամավոր Ժյուլիեն Քսավիերը՛՛,-գրել է նա՝ հավելելով, որ իրենք չեն կարող որպես դիտորդ նայել էթնիկ զտումներին Արցախում: