Մարդկանց տառապանքի օգտագործում՝ էժանագին շոուի համար․ Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանական տեսանյութի մասին
Արցախը ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութին ՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել արցախցիների հետ հարցազրույցներից հետո։
«Ինչպե՞ս կմեկնաբանեմ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեսանյութը․ Մարդկանց տառապանքի օգտագործում՝ էժանագին շոուի համար, ոչ ավելին: Մանրամասները կներկայացնեմ տեսանյութում ցուցադրված արցախցիների հետ հարցազրույցներից հետո»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամկջոցները մի տեսանյութ էին տարածել, որում երեւում է, որ Արցախի բնակիչները ազատ երթեւեկում են Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետով: Տեսանյութն առաջացրել էր արցախցիների վրդովմունքը: