չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.

՛՛Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից:

Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որի հետևանքով հումանիտար գործառույթ իրականացնող մարմնի 1 աշխատակից զոհվել է, իսկ 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ՛՛:

 

  • Կիսվել: