Մակրոնն ու Պուտինն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում են Կրեմլից:
՛՛Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն իրավիճակը կայունացնելուն եւ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականացնելուն՛՛,-նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանին տիրող իրավիճակին եւ ներուկրաինական հակամարտության կարգավորմանը: