երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշն ու Էրդողանի նկարը. Անկարան արձագանքել է (տեսանյութ)

Լիբանանահայերն այրել են Թուրքիայի դրոշն ու Էրդողանի նկարը. Անկարան արձագանքել է (տեսանյութ)

Հոկտեմբերի 26-ին Լիբանանի հայերը մայրաքաղաք Բեյրությում բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Ցուցարարները դատապարտել են Արցախի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան և պահանջել դադարեցնել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են. «Էրդողանը ահաբեկիչ է»։ Ներկաները նաև ազգային-ազատագրական երգեր էին կատարել, գրում է Ermenihaber.am-ը:

 

Ի նշան բողոքի՝ ցուցարարներն այրել են Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարները։

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարությամբ դատապարտել է Լիբանանում Թուրքիայի դեսպանատան առջև թուրքական դրոշի ու նախագահի լուսանկարն այրելու միջադեպը։ 

 
 

  • Կիսվել: