շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա նրանց հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ

Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա նրանց հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու  նրանց հնարավոր վերադարձը։

Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում  մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:

«Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը ոչ թե ղարաբաղցիներ են, այլ նրանք, ովքեր վերջին տասնամյակներում ապօրինաբար բնակություն են հաստատել Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է  հազարից քիչ մարդ»,-ասել է նա:

Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝  30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:

«Բայց դա նրանց անձնական ընտրությունն է, թեև Ադրբեջանի կառավարությունը հորդորել էր նրանց չլքել Լեռնային Ղարաբաղը: Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա Ղարաբաղի հայերին հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան։

Եվ մենք հավատարիմ ենք երաշխավորելու այդ մարդկանց անվտանգությունը, իրավունքները և տնտեսական բարեկեցությունը: Մենք հավատում ենք, որ մնացած մարդկանց փոքր թիվը կարող է դրական դեր խաղալ»,- ընդգծել է Էլչին Ամիրբեկովը:

  • Կիսվել: