չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂ-ում ցեղասպանություն է, կոչ եմ անում իմ երկրպագուներին՝ օգնել տարածել խաղաղության ձայնը. Մխիթարյան

ԼՂ-ում ցեղասպանություն է, կոչ եմ անում իմ երկրպագուներին՝ օգնել տարածել խաղաղության ձայնը. Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման է ենթարկվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է։

Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել տարածել խաղաղության վերականգնման ձայնը։

Երեխաները թիրախ ՉԵՆ, 1 երեխա արդեն սպանվել է, 11-ը վիրավորվել են»,- գրել է Մխիթարյանը։

 

  • Կիսվել: