ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 ԼՂ-ից տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամի աջակցություն կտրամադրվի անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար

ԼՂ-ից տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամի աջակցություն կտրամադրվի անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար

Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու: Այդ մասին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 հայրենակցի, որոնցից ավելի քան 1700 հավաստագիրն արդեն իսկ իրացվել է»,- ասաց նախարարը:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ կիրականացվի նաև ՀՀ-ի սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնական տուն կառուցելու պետական աջակցության ծրագիրը:

«Այս նպատակով գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված, հիփոթեքային վարկ ստացած 540 շահառուներին նախատեսվում ենք աջակցություն շուրջ 467,5 միլիոն դրամի շրջանակում: Այս պահի դրությամբ արդեն հաստատված 200 դիմում ունենք, այսինքն՝ ՀՀ-ի շուրջ 80 սահմանային բնակավայրերում այժմ նոր, 200 բնակարաններ են կառուցվում, և մենք պետք է այս ծրագրի լավարկման ուղղությամբ քայլեր անենք 2024 թվականին»,- ասաց նա:

  • Կիսվել: