ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԼՂ հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ․ Լինդե

ԼՂ հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ․ Լինդե

Ստոքհոլմում մեկնարկել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստը, որի ընթացքում քննարկվում է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նիստի բացման խոսքում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չլուծված խնդիրների մասին.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն այստեղ կարևոր դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակներում և դրանից դուրս:

Ես նաև համոզված եմ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը շահեկան կլինի։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան, և Հարավային Կովկասի հարցերով իմ հատուկ ներկայացուցիչը հող է նախապատրաստել դրա համար, եթե երեք երկրները որոշեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:

  • Կիսվել: