երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

Polish Aid-ի շրջանակներում Տեղ համայնքում հաստատված Լեռնային Ղարաբաղի փախստականներին նյութական օգնություն է տրամադրվել։ Օգնության փոխանցումը կազմակերպվել է «Հայկական Կարիտաս»-ի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից, մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ խոսքը 49 ընտանիքի 189 անդամների մասին է, որոնցից 77-ը երեխաներ են: Օգնությունը ներառել է էլեկտրական տաքացուցիչներ, անկողնային և հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հագուստ: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է մի տաքացուցիչ, իսկ մնացածն՝ ըստ անդամակազմի:

Տեղ համայնքը ներառում է 7 գյուղ' Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Քարաշեն, Խոզնավար, Վաղատուր և Խնածախ:

Polish Aid-ը Լեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունն է, որը գործունեություն է ծավալում զարգացող երկրներում: Քաղաքական և տնտեսական վերափոխման ընթացքում Լեհաստանն օգտվել է այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցությունից: Այժմ, երբ Լեհաստանը ՄԱԿ-ի, Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության աջակցության կոմիտեի անդամ է, ինքն է դարձել զարգացմանն օգնելու դոնոր:

  • Կիսվել: