ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լաչինի միջանցքի շրջափակման հարցը շուտով կլուծվի, երկու օր առաջ հանդիպել են ԼՂ-ի և  Ադրբեջանի ներկայացուցիչները. Լավրով

Լաչինի միջանցքի շրջափակման հարցը շուտով կլուծվի, երկու օր առաջ հանդիպել են ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները. Լավրով

Լաչինի միջանցքի շրջափակման հարցը շուտով կլուծվի, երկու օր առաջ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել է ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարը։ Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի համար։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է տեղեկություններ, թե հայկական կողմը Լաչինով ականներ է անցկացրել, որպեսզի ականապատի ադրբեջանական դիրքերի ուղղությունները։

Մենք այս հարցում շատ պարզ առաջարկ ենք արել, որ ռուսական կողմը զննի այն մեքենաները, որոնք կասկածելի են թվում։ Երկու օր առաջ ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ տեղի է ունեցել Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Կարծում եմ, առաջիկայում հարցը կլուծվի», - ասել է նա։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: