կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լաչինի միջանցքի արգելափակումը վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Լաչինի միջանցքի արգելափակումը վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Լաչինի միջանցքի արգելափակումը վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվյե Դըկոտինյին։

Նա նշել է, որ այսօր Հայաստանի իշխանությունների հրավերով Ֆրանսիայի դեսպանությունն արձանագրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը։
 
«Արգելափակումը հակասում է հրադադարի համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,–գրել է Դըկոտինյին։

  • Կիսվել: