երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առեւանգված արցախցին 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանն է

Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առեւանգված արցախցին 22-ամյա ուսանող Ալեն Սարգսյանն է

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
 
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
 
Նշենք, որ սա Հակարիի ադրբեջանական անօրինական անցակետից Արցախի բնակչի առևանգման երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ ադրբեջանցիները Կարմիր խաչի մեքենայից առևանգել էին 60-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Հայաստան էր գնում բուժման նպատակով։ Օրերս ադրբեջանցիները գերեվարել են Արցախի մեկ այլ տարեց բնակչի Ռաշիդ Բեգլարյանին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: