կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Լաչինի անցակետում ադրբեջանցիները Մեծ Շենի բնակչին ասել են՝ գնա ու էլ չվերադառնաս

Լաչինի անցակետում ադրբեջանցիները Մեծ Շենի բնակչին ասել են՝ գնա ու էլ չվերադառնաս

Երեկ ենք անցել էդ ապօրինի անցակետով, դե ոնց պիտի լինի, ինչ էլ լինի` թուրքին նայելուց զգում ենք, որ թուրք ա: 24News-ի հետ զրույցում ասաց Մեծ Շենի բնակիչ Գեղամ Հարությունյանը, ով ստիպված է եղել երեկ անցնել ադրբեջանական անցակետով, որ կարողանա հասնել գյուղ:

«Նկարեցին մեզ, անձնագրերը ստուգեցին, ասեցին, գնա,՛ է՛լ չգաս»,- պատմում է բնակիչը: «Բեռնախցիկը բացեցին, նայեցին, ինձ կոնկրետ 2 հոգի էին ստուգում, ռուսերեն էին խոսում: Բայց ընդհանուր իրենք էնտեղ շատ էին:

Էդ պահին մտածում էին անձնագրի մեջ իբր սահմանն անցնելու կնիք խփե՞ն, թե՞ չէ: Ես էլ ասեցի, որպես ի՞նչ եք խփում: Ի վերջո չխփեցին»,- մանրամասնեց Գեղամ Հարությունյանը:

Մեծ Շենի ղեկավարն էլ 24News-ի հետ զրույցում նշեց, որ պահուստային պաշարներն էլ են վերջանում ու դրությունը վատթարանում է. «Ելումուտ չկա, մենք ենք մեր սարերը: Ոչ ոք չի կարողանում օգնել, սնունդն էլ, առաջին անհրաժեշտության իրերն էլ, դեղորայքն էլ կամաց-կամաց վերջանում են»,- ահազանգում է համայնքի ղեկավարը:

  • Կիսվել: