շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կյանքում չեմ կարող մոռանալ փոքր եղբայրներիս լացը, վախը. բռնի տեղահանված 14-ամյա Վահե. Տեսանյութ

Կյանքում չեմ կարող մոռանալ փոքր եղբայրներիս լացը, վախը. բռնի տեղահանված 14-ամյա Վահե. Տեսանյութ

Սեպտեմբերի վերջին Արցախի Հանրապետությունից ավելի քան 100,000 մարդ, այդ թվում՝ գրեթե 30,000 երեխա ապաստան է գտել Հայաստանում՝ իրենց հայրենի համայնքներում ռազմական գործողությունների սրացումից հետո: Այժմ նրանք փորձում են վերստեղծել իրենց կյանքը Հայաստանում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զրուցել է երեխաների և նրանց ընտանիքների հետ իրենց ապրած դժվարությունների, այժմյան մարտահրավերների և ապագայի հանդեպ ունեցած հույսերի մասին:

«Իրենց լացը, վախը չեմ կարող կյանքում մոռանալ։ Մեծ ցավ էր այդ ամենը տեսնելը։ Չէի ուզի, որ իմ փոքր եղբայրները այդքանը տեսնեին։ Ոչ մի երեխա այդքանը չպետք  տեսներ»,- ասում է բռնի տեղահանված 14 տարեկան Վահեն։  

«Բոլոր երեխաների համար առաջին հերթին խաղաղությունն է, անվտանգությունը իրանց մանկությունը լավ անցնելու համար, մեկ էլ մի հատ անկյուն, որտեղ իրանք հանգիստ կարողանան քնել։

Իմ ընտանիք համար ամենաշատը դա եմ ուզում, մնացածը ես իմ ընտանիք համար կապահովեմ»,- նշում է Վահեն:

  • Կիսվել: