ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Կտրականապես հերքում ենք ԵՄ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը շրջափակելու մասին հայտարարությունը». Հաջիզադե

«Կտրականապես հերքում ենք ԵՄ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը շրջափակելու մասին հայտարարությունը». Հաջիզադե

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ԵՄ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարության՝ Լաչինի միջանցքի մասին հայտարարությանը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կտրականապես հերքում ենք ԵՄ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարության հուլիսի 27-ի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը շրջափակելու մասին հայտարարությունը»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Աղդամով ապրանքների մատակարարումը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք:

Իր հերթին Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

  • Կիսվել: