չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

 ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին:

Բրեդ Շերմանը լսումների ժամանակ հայտարարել է, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս:

«Դրա հետևանքը սարսափելի հակամարտությունն էր, այդ թվում՝ այժմ այդ տարածաշրջանում ապրող հայերի 3 ամսվա շրջափակումը: Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք և մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին», - ասել է կոնգրեսականը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: