ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կմեկնարկի «Արցախի ձեռնարկատիրության զարգացման» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Կմեկնարկի «Արցախի ձեռնարկատիրության զարգացման» ծրագիրը. ընդունվում են հայտեր

«Հաբ Արցախ»-ի և «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից կանցկացվի «Արցախի ձեռնարկատիրության զարգացման» 8-ամսյա ծրագիրը, որի նպատակն է սատարել Արցախի երիտասարդ ձեռներեցներին, ովքեր ցանկանում են նպաստել Արցախի զարգացման գործին՝ հետպատերազմյան խնդիրների նորարարական լուծումների միջոցով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հաբ Արցախ»-ի գործադիր տնօրեն Շուշան Քեշիշյանը: «Ծրագրի ընդհանուր նպատակներն են ամրապնդել Արցախի ձեռներեցության էկոհամակարգը և խթանել Արցախում հետպատերազմյան հիմնախնդիրների նորարարական լուծումների բացահայտման գործընթացը: Իսկ հատուկ նպատակն է իրականացնել մեր առաջին Ձեռնարկատիրության զարգացման ծրագիրը, որը կաջակցի 12-15 ձեռներեցների և ստարտափերի՝ զարգացնելու և իրականացնելու իրենց սոցիալական նորարարության գաղափարները, կկապի Արցախի ձեռներեցներին ազգային և միջազգային ձեռներեցների, մենթորների և բարեգործ-ներդրողների հետ, կբարձրացնի հանրային իրազեկվածությունը Արցախում ձեռներեցների մասին:

Բնութագրությունը հասանալի չէԶարգացման ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա օգտվելու «Հաբ Արցախ»-ի և «Իմփաքթ Հաբ Երևան»-ի եզակի էկոհամակարգերից, ներառյալ՝ մենթորություն՝ մասնակցի նախընտրած ոլորտում՝ ձեռնարկատերերի, մասնագետների կողմից (յուրաքանչյուր մասնակից, խումբ կունենա անհատական մենթոր), «Հաբ Արցախ»-ի անդամակցություն՝ ոգեշնչող տարածքի և ենթակառուցվածքի հասանելիությամբ, ինչպես նաև ամսական երեք օր «Իմփաքթ Հաբ Երևան»-ում աշխատելու հնարավորություն, փորձի և գիտելիքի փոխանակում և մասնագիտական կապերի ստեղծում՝ ստեղծագործ, նորարար համայնքի հետ կազմակերպվող միջոցառումների միջոցով», - ներկայացրեց Շ. Քեշիշյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ սոցիալական ազդեցություն կրող ստարտափերի համար նախատեսված ուսումնական ծրագիրը ներառում է թրեյնինգներ և աշխատարաններ տարբեր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են սոցիալական ձեռներեցությունը, գաղափարի մշակումը, գործառնական մոդելները, մրցակցային վերլուծությունը, մարքեթինգի և բրենդինգի ռազմավարությունը, գաղափարի արժևորումը և վավերացումը, ռազմավարական պլանավորումը, փիչինգը և այլն: «Արցախի ձեռնարկատիրության զարգացման» ծրագրի մասնակցության հայտը ցանկացողները կարող են լրացնել հետևյալ հղմամբ:

  • Կիսվել: