հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն նախատեսում է ավելացնել իր անհետաձգելի մարդասիրական գործունեության ծավալները ԼՂ-ում և բանակցում է որոշումներ կայացնողների հետ.  հայտարարություն

ԿԽՄԿ-ն նախատեսում է ավելացնել իր անհետաձգելի մարդասիրական գործունեության ծավալները ԼՂ-ում և բանակցում է որոշումներ կայացնողների հետ. հայտարարություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է ավելացնել իր անհետաձգելի մարդասիրական գործունեության ծավալները Լեռնային Ղարաբաղում և բանակցություններ է վարում որոշումներ կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների առաքման վերաբերյալ, տեղեկացնում է ԿԽՄԿ–ն։

Նշվում է, որ սեպտեմբերի 20–ին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ռազմական էսկալացիայի հումանիտար հետևանքները դեռևս զգացվում են ողջ տարածաշրջանում:
«Մարդիկ լքել են իրենց տները, հարազատները կորցրել են կապը միմյանց հետ։ Տեղեկություններ են ստացվում մարտերում վիրավորների մասին, որոնք մինչ օրս օգնություն չեն ստացել»,– նշված է ԿԽՄԿ հաղորդագրության մեջ:

ԿԽՄԿ–ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 18–ին կառույցն առաջին անգամ կազմակերպել է բեռների՝ ցորենի ալյուրի և հիմնական դեղորայքի միաժամանակյա առաքում Լաչինի միջանցքով և Ակնայի (Աղդամ) ճանապարհով:

Այդ ժամանակից ի վեր կազմակերպությունը նաև բժշկական պարագաներ է տրամադրել զինվորական և քաղաքացիական հիվանդանոցներին: Բացի այդ, առաքել է նոր բեռներ, այդ թվում՝ այսօր բաժանել է 28000 մանկական տակդիր, 200 տաք ծածկոց ապաստարաններում գտնվող մարդկանց, որոնք ստիպված են եղել փախնել իրենց տներից:

Բացի այդ, հազար լիտր դիզելային վառելիք է ուղարկվել Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ գեներատորների անխափան աշխատանքն ապահովելու համար, ինչպես նաև 500 լիտր դիզելային վառելիք՝ քաղաքի ջրամատակարարումն ապահովող գեներատորների համար։

ԿԽՄԿ–ի աշխատակիցները սկսել են գրանցել նաև կորած երեխաներին փնտրող կամ մտերիմների հետ կապը կորցրած մարդկանց։ Տեղի բնակիչները ևս դիմում են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինների տարհանմանն աջակցելու համար։

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ այսօր 9 վիրավոր Մարտունուց տեղափոխվել է Ստեփանակերտ։ ԿԽՄԿ–ն հիվանդանոցին նաև փոխանցել է որոշակի քանակով բժշկական պարագաներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: