ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԿԽՄԿ-ն Հայաստանից Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ պարագաներ

ԿԽՄԿ-ն Հայաստանից Արցախ է տեղափոխել դեղորայք և այլ պարագաներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։

Տեղեկությունն InfoPort.am-ին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
 
Նա հավելել է, որ բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին։ ՛՛Մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը՛՛,-ասել է Ամատունին՝ ընդգծելով, որ բեռը տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

  • Կիսվել: