ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խաղը հեշտ չէր, հաղթանակը 7-ամյա Հակոբի օգտին էր. ԱՀ պետնախարար ներկա է գտնվել Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությանը

Խաղը հեշտ չէր, հաղթանակը 7-ամյա Հակոբի օգտին էր. ԱՀ պետնախարար ներկա է գտնվել Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությանը

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի շախմատի տանը ներկա է գտնվել Սամվել Սաֆարյանի հուշամրցաշարի բացման արարողությանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: 

՛՛Ավանդույթ դարձած հուշամրցաշարի անցկացումը Արցախյան ազատամարտի այս լեգենդար հրամանատարի հիշատակը վառ պահելու և Արցախում շախմատի մասսայականացման լավագույն ձևերից է։

Գրեթե 20 տարի առաջ ինքս մասնակցել եմ նույն հուշամրցաշարին, իսկ այս անգամ հնարավորություն ունեցա խաղատախտակի մոտ ուժերս փորձել 7-ամյա Հակոբի հետ։ Խոստովանեմ՝ խաղը հեշտ չէր, ավելին՝ հաղթանակը Հակոբի օգտին էր...

Հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին՛՛,-գրել է Բեգլարյանը։

 

  • Կիսվել: