երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղն ավարտված է, ուրիշ ճանապարհ չկա. Ալիևի օգնականը խոսել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի մասին

Խաղն ավարտված է, ուրիշ ճանապարհ չկա. Ալիևի օգնականը խոսել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի մասին

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևն այսօր հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ:

ԵՄ երկրների, ինչպես նաև Թուրքիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի դեսպանների մասնակցությամբ հանդիպումից հետո Հաջիևը նշել է, որ ՛՛Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, դուրս բերի իր ուժերն Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից և դադարեցնի ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը՛՛: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ ՛՛Երևանը քաղաքական մանիպուլյացիաներով ու շահարկումներով՛՛ է զբաղվում Լաչինի ճանապարհի հարցում, որն օգտագործվում է բժշկական տարհանման և մատակարարման համար: ՛՛Խանքենդիում անջատողականների "խամաճիկ" առաջնորդները տեղի բնակչությանը որպես իրենց քաղաքական նկրտումների պատանդ են պահում՛՛, - նշել է Հաջիևը:

Նախագահի օգնականը հավելել է, որ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել ավելի մեծ ծավալի բեռներ հասցնելու համար: ՛՛Դա հաստատվում է նաև ԿԽՄԿ-ի հայտարարությամբ՛՛, - հայտարարել է Հաջիևը:

՛՛Անթույլատրելի է պնդել, որ օգտագործվի միայն Լաչինի ճանապարհը, և հրաժարվել Աղդամի ճանապարհից, փակել ճանապարհը, քաղաքականացնել այն։ Միջազգային հանրությունը պետք է հստակ մեսիջ հղի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակչության՝ Ադրբեջան վերաինտեգրման վերաբերյալ։ Այլ ճանապարհ չկա: Խաղն ավարտված է՛՛,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսում, անդրադառնալով Աղդամի ուղղությամբ հումանիտար բեռներ տեղափոխելու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է. ՛՛Ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն ունեմ, ոչ էլ մանդատ։ Իսկ Լաչինի միջանցքի հարցի քննարկելունն ունեմ, որովհետեւ այն կա նոյեմբերի 9-ի համաձայնագրում, որի ստորագրողներից մեկը ես եմ՛՛:

  • Կիսվել: