«Խաչով և հավատով կհաղթենք». Ստեփանակերտում հոգևոր- մշակութային երեկո կկազմակերպվի
Մայիսի 7-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնի օրը, մայիսյան տոներին ընդառաջ և հաղթանակների վերաիմաստավորման խորհրդով Արցախի թեմը հրավիրում է բոլորին «Խաչով և հավատով կհաղթենք» խորագիրը կրող հոգևոր, հայրենասիրական մշակութային երեկոյի:
Ինչպես մանրամասնել են ՀԱՍԵ Արցախի թեմից՝ միջոցառումը տեղի կմեկնարկի ժամը 16:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում։
Ելույթ կունենա Արցախի «Մռակած» պետական երգչախումբը (Հիմնադիր և ղեկավար ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյան)։
Մուտքն ազատ է: