ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կայացել է ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը բավարարել է «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և տրամադրել Արցախի Հանրապետության տարածքում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման համար հաղորդման (ընդունման) երկու ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ տասը տարի գործողության ժամկետով:

  • Կիսվել: