ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Օրակարգում ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հարցն էր:
 
ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Դոլուխանյանը ներկայացրել է օրինագծի ընդունման հիմնավորումը, ըստ որի՝ օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմամբ:
 
Նախագծով առաջարկվում է մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններին հնարավորություն ընձեռել ընթացիկ տարվա ռոյալթիի գումարը նախորդ տարվա նկատմամբ պակաս նախատեսելու դեպքում ինքնուրույն որոշել ընթացիկ տարվա ռոյալթիի կանխավճարի մեծությունը՝ այդ մասին հայտարարություն ներկայացնելով հարկային մարմին:
 
Առաջարկվում է դիմումի ներկայացման ժամկետը փոփոխել՝ սահմանելով հունիսի 10-ը, ինչպես նաև «հաշվարկված ռոյալթի» բառերը փոխարինել «փաստացի ստացված ռոյալթի» բառերով՝ հաշվի առնելով մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների կողմից ընթացիկ տարվա արտադրական հզորությունների ճշգրիտ կանխատեսման դժվարությունը:
 
Հաջորդիվ նախագիծը 4 կողմ ձայնով, դրական եզրակացությամբ ներկայացվել է առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:
 
Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, պատգամավորներ:

  • Կիսվել: