ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը․ Վարդանյանը՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը․ Վարդանյանը՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը Եվրախորհրդարանի՝ լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունած բանաձևը համարում է կարևոր քայլ՝  ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այս մասին Վարդանյանը գրել է իր թվիթերյան էջում:

«Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ։

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլատրել ազատ տեղաշարժը Հայաստանի և Արցախի միջև։

Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը աջակցության համար»,-գրել է Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽ-ն առաջարկում է ուսումնասիրել Լաչինում միջազգային խաղաղապահների տեղակայումը, անհապաղ բացել միջանցքը, վերսկսել Արցախի հարցով բանակցությունները Հելսինկյան ակտի հիմա վրա:

  • Կիսվել: