շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կարելի է ասել, որ այսօրվա նոր արցախյան համաժողովրդական շարժման առաջին փուլն ավարտվեց. Բաբայան (տեսանյութ)

Կարելի է ասել, որ այսօրվա նոր արցախյան համաժողովրդական շարժման առաջին փուլն ավարտվեց. Բաբայան (տեսանյութ)

Կարելի է ասել, որ այսօրվա նոր արցախյան համաժողովրդական շարժման առաջին փուլն ավարտվեց: Այս մասին Արցախում կազմակերպված քայլերթից ուղիղ կապով հայտնեց ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը:

՛՛Մենք խոսեցինք իղձերից, իրավիճակի վերաբերյալ տեսլականից և համապատասխան տեղեկությունը կառավարությունը շուտով պաշտոնապես կտարածի՛՛,-նշեց նա:

Բաբայանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ավյունը պահպանվի, իսկ ժողովուրդը հաստատակամ է:

՛՛Նույնիսկ երիտասարդ աղջիկներն այս երկար ճանապարհից արյունոտված ոտքերով շարունակում էին իրենց հաստատակամ քայլերթը՛՛,-ասաց Արցախի նախկին արտգործնախարարը:

Նա հավելեց, որ Արցախում դեռևս ողջ են Երկրորդ համաշխարհայինի մասնակիցները, որոնք ասում են, թե ազատագրել են Բեռլինը, դուրս են եկել բազմաթիվ շրջապատումներից, տարբեր ճակատամարտերում հաղթել են արդյոք նրա համա՞ր, որ սովամահ լինեն Արցախում:

՛՛Մենք պետք է շարունակենք մեր պայքար՛՛վստահեցրեց Բաբայանը երթից, որի մասնակիցները ռուսական խաղաղապահ զորկազմի տեղակայման կենտրոնից վերադառնում են Ստեփանակերտի Վերածննի հարպարակ՝ շարունակելու ակցիան:

  • Կիսվել: