ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա․ ԵԽ պատգամավորն անդրադարձել է Լաչինի խնդրին

Կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա․ ԵԽ պատգամավորն անդրադարձել է Լաչինի խնդրին

Լաչինի միջանցքը վերջապես պետք է բացվի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպայի խորհրդի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։

«Միանգամայն անընդունելի իրավիճակ է, երբ ​​անգամ ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,-նշել էնա:

  • Կիսվել: