շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Կաղարծիում երիտասարդ ընթերցասերների ակումբ է բացվել

Կաղարծիում երիտասարդ ընթերցասերների ակումբ է բացվել

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում բացվել է «Արցախը մունք ընք, մունք կանք» երիտասարդ ընթերցասերների ակումբը։

 

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մտահղացման հեղինակ, համայնքի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Արսենյանը:

Нет описания.

««Արցախը մունք ընք, մունք Կանք» ակումբի բացումը շատ կարևոր և մեծ նշանակություն ունի և համայնքի, և իմ աշակերտների համար։ Լինելով շրջափակման մեջ, երբ տեղաշարժվելու խնդիր կա, գործողություններդ ու անելիքներդ էլ շատ սահմանափակ են, ակումբի բացումը, կարծեք, մի լուսավոր, հուսադրող փարոս է դարձել բոլորիս հանար։ Աշակերտները շատ ոգևորվորված են, քանի որ միասին կարողացանք ստեղծել մի դրական, պայծառ անկյուն, որտեղ կկարողանանք հավաքվել, հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ անցկացնել։ Կազմակերպեցինք գրքահավաք և դրամահավաք։ Հավաքված գումարը ծախսեցինք ակումբի վերանորոգման նպատակով: Գրքահավաքին էլ արձագանքեցին բավականին կամեցող ու բարի մարդիկ, ովքեր գրքեր նվիրեցին. կային այնպիսիները, որ իրենց անձնական գրադրանի գրքերը նվիրեցին, ես նույնպես իմ անձնական գրքերը սիրով տրամադրեցի»,-պատմել է Ա. Արսենյանը։

Նա նշել է, որ նորաբաց ակումբը գործում է համայնքային կենտրոնի 2-րդ հարկում։

Нет описания.

«Միջոցառումները, աշխատարանները, ընթերցած գրքերի քննարկումները մեր աշխատանքային առօրյան կդառնան։ Կազմել եմ շաբաթվա անելիքների պլան` ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում, ինտելեկտուալ խաղ֊վիկտորինաների անցկացում, փոքրիկների համար հեքիաթների ընթերցում։ Նաև արդեն կան պայմանավորվածություններ աշխատարանների անցկացման համար` աշակերտներին հետաքրքրող թեմաների շուրջ»,-ընդգծել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: