երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իսկ դո՞ւք, պարոնայք, պատրա՞ստ եք անհարմար հարցերի. պահեստազորի սպան հրապարակային հաշվետվություն է պահանջում

Իսկ դո՞ւք, պարոնայք, պատրա՞ստ եք անհարմար հարցերի. պահեստազորի սպան հրապարակային հաշվետվություն է պահանջում

Արցախի Պաշտպանության բանակի պահեստազրոի սպա Կարմեն Ասլանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գալիք տարի Արցախում սպասվող նախագահական ընտրություններին: «Վերջին օրերի ընթացքում ավելի ընդգծված՝ տարբեր լրատվամիջոցներում սկսել են ուղղակի կամ անուղղակի հրապարակումներ հայտնվել Արայիկ Հարությունյանի ունեցվածքի, այն ձեռք բերելու ճանապարհների մասին: Միանգամից ասեմ, որ միտումը դրական եմ գնահատում: Արցախում չպետք է լինի մի քաղաքացի, առավել եւս՝ պաշտոնյա ու քաղաքական գործիչ, ում հարստանալու ճանապարհը գաղտնիք լինի հասարակության, իրեն ընտրողների համար: Սակայն այս դեպքում ակնհայտ է միտումնավորությունը՝ ամեն գնով փոձել վարկաբեկել 2020 թվականին սպասվող ընտրություններում նախագահի թեկնածուներից կոնկրետ մեկին: Սա արդեն, մեղմ ասած, ազնիվ պահվածք չէ հենց հասարակության նկատմամբ: Գաղտնիք չէ, որ նման արշավները իրականացվում են կոնկրետ պատվերով: Որպես պատվիրատու կարող է դիտարկվել նախագահի մնացած թեկնածուներից յուրաքանչյուրը: Ուստի անուններ չենք փնտրի: Պարզապես արձանագրենք: Միակ թեկնածուն, որը հրապարակավ խոսել է իր ունեցվածքի, այն ձեռք բերելու ճանապարհների մասին, եղել է Արայիկ Հարությունյանը: Ընդ որում, խոստացել է առաջիկայում ավելի մանրամասն ներկայացնել այդ ամենը: Իսկ ինչ գիտենք նախագահի մյուս թեկնածուների ունեցվածքի մասին: Միայն այն, որ նրանք, մեղմ ասած, աղքատ չեն: Իսկ հասարակությունը տեղյա՞կ է նրանց հարստացման աղբյուրերի մասին: Ոչ: Բայց վստահ եմ, որ շատերի մոտ անպատասխան հարցեր կան, թե ինչպես է հնարավոր պարզապես աշխատավարձով, թեկուզ եւ բարձր, ձեռք բերել շքեղ մեքենաներ, բնակարաններ՝ այդ թվում նաեւ Արցախից դուրս, կառուցել առանձնատներ: Արայիկ Հարությունյանը իր հաշվետվությունը ներկայացրել է եւ ներկայացնելու է: Իսկ դո՞ւք, պարոնայք, պատրա՞ստ եք անհարմար հարցերի»,- գրել է պահեստազորի սպան:

  • Կիսվել: