Իշխանության հայտարարությունը՝ Արցախի հանձման մտադրության վերաբերյալ, Հայաստանի ու Արցախի պայքարը թաղելու փորձ էր. Աբրահամյան
Արդեն վեց ամիս է՝ Արցախը թշնամու շրջափակման մեջ է. հայաստանյան իշխանությունը սկզբում փորձում էր հասարակությանն ու արցախցիներին համոզել, որ ջանքեր է գործադրում Արցախի ապաշրջափակման ուղությամբ, տարբեր միջազգային ատյաններ դիմում...՛՛: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
՛՛Իշխանության հայտարարությունը՝ Արցախի հանձման մտադրության վերաբերյալ, փորձ էր՝ Հայաստանի ու Արցախի պայքարը թաղելու, արցախցիների ճակատագրի նկատմամբ խաչ քաշելու և առհասարակ՝ Արցախի վրա քար նետելու համար՛՛,-նշեց Աբրահամյանը
Ըստ նրա՝ իշխանության ինքնախոստովանական ցուցմունքը վերջնականապես պատռեց իշխանության դեմքը:
՛՛Դա իշխանությունների մեծ նվերն էր ադրբեջանցիներին՝ լեգիտիմացնելով մինչև այս պահը Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետ տեղակայելու հարցում՛՛,-եզրափակեց պատգամավորը: