ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իր իսկ նախաձեռնած դիվերսիայից հետո Ադրբեջանը, չկարողանալով հաղթահարել իրավիճակը, ինքն է ռուս խաղաղապահներին խնդրել արցախյան կողմից կրակի դադարեցման մասին. ԱՀ պետնախարար

Իր իսկ նախաձեռնած դիվերսիայից հետո Ադրբեջանը, չկարողանալով հաղթահարել իրավիճակը, ինքն է ռուս խաղաղապահներին խնդրել արցախյան կողմից կրակի դադարեցման մասին. ԱՀ պետնախարար

Ադրբեջանցի դիվերսանտները, բախվելով արցախյան կողմի պատասխան գործողություններին և չկարողանալով կատարել իրենց պարտականությունները, դիմել են ռուս խաղաղապահներին՝ խնդրելով դադարեցնել կրակը և օգնել վերադարձնել ոչնչացված ահաբեկիչների մարմինները: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նշենք, որ մարտի 5-ին Արցախի տարածքում ադրբեջանական դիվերսիայի արդյունքում հայկական կողմից զոհվել է ՆԳՆ 3 աշխատակից, մեկ աշխատակից վիրավորվել է:

Ադրբեջանը հայտնել է երկու զոհի և մեկ վիրավորի մասին, սակայն այսօր հայտնել է ևս մեկ զոհի մասին, որն իբր պայթել է ականի վրա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: