կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ինչո՞ւ պիտի անընդհատ պատերազմի միջով անցնենք․ երազում էինք մեր տունը ունենալ

Ինչո՞ւ պիտի անընդհատ պատերազմի միջով անցնենք․ երազում էինք մեր տունը ունենալ

Հայաստանում փախստական ​​երեխաների և ընտանիքների մարդասիրական իրավիճակի մասշտաբներն ու բարդությունը շարունակում են սուր մնալ. X-ի իր միկրոբլոգում գրել է ՅՈւՆԻՍԵՖ Հայաստանը՝ շարունակելով Արցախից բռնի տեղահնվածների մասին տեսանյութերով կիսվել։

Արցախցից տեղահանված Մելանյա Բաղդասարյանը նշում է, որ Արցախի բոլոր երխաները նույն հարցն են տալիս՝ ինչո՞ւ չի լուծվում իրենց հարցը։ «Ինչո՞ւ պետք է մենք անընդհատ պատերազմի միջով անցնենք, ունենանք հայրիկի, կամ մայրիկի, կամ եղբոր, կամ էլ պապիկի կորուստ, հարցնում են՝ ինչո՞ւ են մեր կյանքում անընդհատ կորուստներ լինում»,-ասում է նա և նշում, որ ամուսնու հետ Արցախում իրենց տունն են կառուցել, վերջապես իր երազանքը պետք է կատարվեր՝ սեփական տունն ունենար։

«Բայց չվայելեցինք։

Հանուն երեխաների պետք է առաջ շարժվել։ Երեխաներն են, որ ուժ են տալիս»,-ասում է նա։

  • Կիսվել: