կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ի՞նչ կոնսուլտացիաներ են ընթանում այս պահին Արցախում նախագահի տարբեր թեկնածուների և Պարգև Սրբազանի միջև

Ի՞նչ կոնսուլտացիաներ են ընթանում այս պահին Արցախում նախագահի տարբեր թեկնածուների և Պարգև Սրբազանի միջև

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ուշագրավ ֆորմատով քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, Արցախի նախագահական ընտրություններում դաշնակցական թեկնածու Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, որը ևս նախագահական ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել, և, որ ամենա հետաքրքիրն է, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի միջև։

Ինչպես InfoPort-ին տեղեկացրեց արցախի դաշնակցական շրջանակների իր աղբյուրը, հանդիպման մասնակիցները քննարկում են գալիք նախագահական ընտրություններում իրենց մարտավարությունը։

Ըստ մեր զրուցակցի, չի բացառվում, որ վերջին պահին թեկնածուներից մեկը հանի իր թեկնածությունը ու սատարի մյուսին, ով ավելի մեծ անցողիկ շանսեր կունենա, իհարկե այս ամենը ոչ առանց հետին մտայինության՝ հաղթանակից հետո իշխանության մեջ այս կամ այն կարգավիճակով հայտնվելու բոնուսի դիմաց։ Սակայն այս ամենում ամենա ուշագրավը և անընկալելին Արցախի հոգևոր թևի առաջնորդ Պարգև Սրբազանի մասնակցությունն է։

Ինչպես հայտնի է, Եկեղեցին ավանդաբար չի խառնվում քաղաքական գործընթացներին։ Եվ ուրեմն ինչ բացատրություն ունի այս ֆորմատում Սրբազանի մասնակցությունը․ մեր զրուցակիցը դժվարացավ ստույգ պատասխան տալ այս հարցին՝ ենթադրելով, որ գուցե նա նախագահի թեկնածուների մեջ ունի նախընտրելի մեկին և որոշել է ինչ որ կերպ աջակցել նրան։

  • Կիսվել: