հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Հրապարակվել է Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը

Հրապարակվել է Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը

Ադրբեջանական տելեգրամ-ալիքները տարածել են այսօր Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի լուսանկարը։

Հիշեցնենք, նա առևանգվել է ԿԽՄԿ մեքենայից, որը Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժման կարիք ունեցող քաղաքացիների էր տեղափոխում։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, Խաչատրյանը ձերբակալվել է հանցավոր խմբավորում ստեղծելու համար, որը մասնակցել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին։



  • Կիսվել: