չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Հնդկաստանում քննարկել են Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Հնդկաստանում քննարկել են Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները

Օգոստոսի 9-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ: Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։ 
 
Հանդիպմանը նշվել է Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանի շրջանակներում հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող ստեղծագործությունների Հայաստանի ներկայացրած հարակից ցուցահանդեսի մասին:
 
Քննարկվել են համատեղ մի քանի կրթամշակութային միջոցառումների առաջիկա կազմակերպմանը վերաբերող հարցեր և նախաձեռնություններ:
 
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին։

  • Կիսվել: