շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
ՀՀ վարչապետը հաստատել է Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կազմը

ՀՀ վարչապետը հաստատել է Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Արցախում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքէջից:
 
«Արցախում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Արցախի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
 
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
 
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

  • Կիսվել: