երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ն Արցախի ապագային առնչվող որևէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել. Թովմասյան

ՀՀ-ն Արցախի ապագային առնչվող որևէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել. Թովմասյան

Հայաստանի Հանրապետությունը Արցախի ապագային առնչվող որևէ փաստաթուղթ ինքնուրույն չի հռչակել, որ առնվազն ինքն իր համար հասկանա՝ ինչ է Արցախը, ինչ նպատակներ կան Արցախի ապագայի մասով, այս հայտարարությունն այդքանով էր կարևոր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ուրվագծել ենք որոշակի բաներ, որոշակի թեզեր և ճակատագրական ձևակերպումներ, որոնք պետք է անպայման տեղ գտնեն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Այս հայտարարության նախագիծը ներառված էր հունիսի 15-ի քառօրյա նիստերի հերթական օրակարգում, բայց այդ օրերին մարդիկ զբաղված էին քարոզարշավով և քվորում չկար՛՛:

Թովմասյանի խոսքով՝ հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացությունը, և ագրեսիայի պատճառով տարածաշրջանում նոր պատերազմ է հրահրվել, որտեղ ադրբեջանական կողմից օգտագործվել են արգելված զենքեր, և նշվում են Արցախի ապագային առնչվող թեզեր:

Պատգամավորը նշեց նաև, որ մինչ այժմ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունը ժամանակ չի գտնում այս հայտարարությունն ընդունելու համար:

՛՛Այս փաստաթղթին իրենց դրական եզրակացությունն էին տվել ինչպես ՀՀ ԱԳՆ-ն, որը մեկ ամսից ավելի է գոյություն չունի, իր քվեարկությամբ համաձայնություն էր տվել արտաքին գործերի հանձնաժողովը, ինչպես նաև կառավարության մյուս գերատեսչություններ, բայց այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: