կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ խնամքի կենտրոններում բնակվող 83 տարեցներից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել

ՀՀ խնամքի կենտրոններում բնակվող 83 տարեցներից 17-ը Ստեփանակերտի ծերանոցից են տեղափոխվել

Հայաստանում՝ խնամքի վեցօրյա հաստատություններում, բնակվում է 83 տարեց, որից 17-ը սեպտեմբերի 24-ին են Ստեփանակերտի ծերանոցից տեղափոխվել ՀՀ: Այդ մասին հումանիտար կենտրոնի ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«83 տարեցներից 50-ը միայնակ են, նրանք չունեն ընտանիքի անդամներ, և, հավանաբար, կշարունակեն խնամք ստանալ մեր տարեցների համար նախատեսված խնամքի հաստատություններում»,- ասաց նախարարի տեղակալը:

 

  • Կիսվել: