ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու, հաշտեցման ջանքերը շարունակելու գործում Իռլանդիան կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափը

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու, հաշտեցման ջանքերը շարունակելու գործում Իռլանդիան կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափը

Իռլանդիան խորպես մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ, ինչի պատճառով գալիք ձմռանը ԼՂ բնակչությունը մարդասիրական ճգնաժամի է բախվելու: Այս մասին քիչ առաջ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ ասաց ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին:

՛՛Իռլանդիայի իշխանությունը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես և առանց նախապայմանների շարունակել անցուդարձի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով՝ համաձայն եռակողմ համաձայնագրի՛՛,-ասաց Իռլանդիայի ներկայացուցիչը: 

Նա նշեց, որ խնդիրը պիտի լուծվի կողմերի երկխոսությամբ:

՛՛Լարվածությունը նվազեցնելու, հաշտեցման կարևոր ջանքերը շարունակելու գործում Իռլանդիան  ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափը՝ այս նպատակին հասնելու ուղղությամբ՛՛,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է անցկացնում՝ կապված Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հետ:

Հիշեցնենք, որ Արցախը դեկտեմբերի 12-ից ադրբեջանական շրջափակման մեջ է. փակ է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը միակն է, որ կապում է Արցախը Հայաստանի ու առհասարակ՝ աշխարհի հետ: Բացի այդ՝ Ադրբեջանը նաև դադարեցրել էր գազամատակարարումն Արցախի ամբողջ տարածքում, որը նախօրեին վերականգնվել է:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: