չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները քննարկել են սահմանային միջադեպերի հետաքննությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները քննարկել են սահմանային միջադեպերի հետաքննությանը վերաբերող հարցեր

Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները հունվարի 10-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննության եւ գերիների փոխանակման հարցերը: Այս մասին երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հանրային կապերի բաժինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

"Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիեւը եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հունվարի 10 - ին հանդիպել են Հայաստանի Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում", - ասված է հաղորդագրության մեջ: 

Հանդիպմանը մասնակցում էին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևը և հակառակ կողմի սահմանապահ ծառայության ղեկավարությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական սահմաններում տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննության,  մարտական գործողությունների գոտիներում դիակների թաղման վայրերի հաստատման և գերիների փոխանակման հարցերը":

Բացի այդ, կողմերը քննարկել են անհայտ կորածների եւ պատանդների ճակատագրի պարզաբանման հետ կապված հարցեր:

  • Կիսվել: