երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին քննարկվել են համատեղ անցկացվելիք ծրագրերը

ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին քննարկվել են համատեղ անցկացվելիք ծրագրերը

Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը ունենում ենք որպես դեպի ինստիտուցիոնալ կառույց տանող ճանապարհ, որը կարելի է գնահատել դրական: Այս մասին այսօր կայացած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել այն ընդհանուր մարտահրավերները, համազգային խնդիրները, որոնք այսօր առկա են հայկական երկու հանրապետությունների օրակարգում:

«Համատեղ նիստը մեզ հնարավորություն է տալիս անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում խոսել մեզ հուզող բոլոր հարցերի մասին: Բացի դրանից, հնարավորություն ենք ունեցել քննարկել առաջիկա տարիների համար որոշակի ծրագրեր համատեղ կազմակերպելու և իրականացնելու հարցը: Քննարկումները եղել են շատ ավելի լայն շրջանակում: Նիստին անդրադարձել ենք անվտանգության բոլոր բաղադրիչներին»,-նշել է Ա.Ղուլյանը:

  • Կիսվել: