հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով. Սիմոնյան

Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան իր էջում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի վերացման դեպքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը։

«Հետաքրքիր է՝ զոհերի հուշարձանի քանդմանը արձագանք կլինի՞, ռեպորտաժներ կլինե՞ն, թե բավարարվենք կողմերին զսպվածություն ցուցաբերելու սովորական կոչով։

Երկակի ստանդարտներ․․․իսկ հետո զարմացած դեմքով՝ «ինչ, որտեղ է տեղի ունեցել»,- գրել է ԱԺ խոսնակը։

 

  • Կիսվել: