երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայրենադարձության հանձնախումբն ակտիվ համագործակցելու է Արցախի պետական կառույցների հետ․ Ստեփանյան

Հայրենադարձության հանձնախումբն ակտիվ համագործակցելու է Արցախի պետական կառույցների հետ․ Ստեփանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և մյուս իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված հանձնախումբն աշխատելու է հիմնականում միջազգային հարթակներում։ Հանձնախումբն ակտիվ համագործակցելու է Արցախի պետական կառույցների հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հանձնախմբի կազմի մասին դեռ լրացուցիչ կտեղեկացվի, բայց կարող եմ ասել, որ ընդգրկվելու են ներկայացուցիչներ և՛ Արցախից, և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից։ Միջազգային հարթակներում աշխատելիս, բնականաբար, օգտագործվելու են ինչպես մեր՝ Արցախի ՄԻՊ գրասենյակի հավաքագրած նյութերը, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում ԵՄ-ի և այլ դերակատարների հայտարարություններ, որոնցում շեշտվում է Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների մասին»,-նշեց Գեղամ Ստեփանյանը։

  • Կիսվել: